22/04/2019 18:02
Լիբերիայի ու Շվեդիա քաղաքացու մոտ հայտնաբերվել է 0,9 գրամ սև զանգված. նա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։