22/04/2019 14:31
Արցախում եղբոր կողմից 10-ամյա երեխայի սպանությունը կապված չէ ինտերնետային խաղերի հետ. Արցախի ոստիկանություն
Արցախում 10-ամյա երեխայի սպանությունը կապ չունի ինտերնետային խաղերի հետ, հայտնում են Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Վերջերս, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։
Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։