22/04/2019 17:18
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի նոր հրամանատարը փոխվել է
Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նոր հրամանատար, հայտնել է իրանական հեռուստատեսությունը:
Սալամին ԻՀՊԶ-ի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարիին: Ջաֆարիի պաշտոնանկության և ԻՀՊԶ-ի նոր հրամանատարի նշանակման պատճառները չեն ճշտվում: Հրամանատարի փոխարինումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ԻՀՊԶ-ն հայտարարեց ահաբեկչական կազմակերպոություն: ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել է ապրիլի 16-ին: