22/04/2019 10:11
Շրի Լանկայում պայթյուններից հետո ձերբակալվածների թիվը հասնում է 24-ի
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու, որոնք կապված են կիրակի՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած պայթյունների հետ: Այս մասին հայտնում է News 1st գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ այս պահին ձերբակալվածները պահվում են քրեական հետախուզության վարչությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շրի Լանկայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, մի շարք պայթյունների կազմակերպման կասկածանքով:
Շրի Լանկայում որոտացել է 8 պայթյուն. եկեղեցիներում Կոլոմբոյի հյուրանոցներում և երկրի այլ հատվածներում: Նախնական տվյալով՝ զոհերի թիվը հասել է 290-ի, մոտ 500-ը վիրավոր է: Դրանց թվում են 35 երկրների քաղաքացիներ: