22/04/2019 10:04
Պորոշենկոն ընդունել է Զելենսկու հաղթանակն Ուկրաինայի նախագահի ընտրություններում
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է իրեն նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ և խոստացել իր օգնությունը, հայտնում է РИА Новости-ն:
«Հենց նոր, ես ցանկանում եմ ասել.. շատ շնորհակալ եմ Պյոտր Պորոշենկոյին, հենց նոր նա ինձ շնորհավորել է հաղթանակի առթիվ: Նա ասել է, որ կարող եմ հույս դնել իր վրա ցանկացած պահի: Նա ընդունել է իմ և իմ թիմի հաղթանակը», - հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի: Դրան մասնակցել են Պյոտր Պորոշենկոն և առաջին փուլի առաջատար Զելենսկին: