22/04/2019 13:55
Սաակաշվիլին կրկին ցանկանում է Ուկրաինա վերադառնալ
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Ուկրաինա մուտքի արգելքի վերացման: Այդ մասին նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում:
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն արդեն իր իրավաբանի միջոցով այդ խնդրանքով դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Նա մուտքի արգելքը համարել է անօրինական և նշել, որ ցանկանում է ժամանել, մասնավորապես, դատարանում իրեն պաշտպանելու համար:
«Ես ցանկանում եմ լինել մեծ բարեփոխման մի մասը՝ որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի: Անարդար է, երբ ինձ վռնդում են մի երկրից, որին սիրում եմ նույնքան, որքան իմ հարազատ Վրաստանը»,- ասել է Սաակաշվիլին: