22/04/2019 15:20
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1203 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 392 մարդ (118 կին, 200 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 811 մարդ (243 կին, 414 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 87 սիրիացի: