22/04/2019 09:54
Վլադիմիր Զելենսկին առաջատար է 73,18% ձայնով
Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար է նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին առաջատար է 73,18% ձայնով, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,49% ձայն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: