22/04/2019 13:49
Վլադիմիր Զելենսկին արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո ստացել է ավելի քան 73 տոկոս ձայն
Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար է նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին առաջատար է 73,16 տոկոս ձայնով: Համապատասխան տվյալները հրապարակել է երկրի ԿԸՀ-ն:
Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,50 տոկոս ձայն:
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի: Պաշտոնական տվյալները կհայտարարվեն ապրիլի 30-ին: