22/04/2019 14:40
Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ կսահմանեն
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ի կեսգիշերից արտակարգ դրության ռեժիմ են սահմանելու: Այս մասին հայտնում է News First со-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Շրի Լանկայում որոտացել է 8 պայթյուն. եկեղեցիներում Կոլոմբոյի հյուրանոցներում և երկրի այլ հատվածներում: Նախնական տվյալով զոհերի թիվը հասել է 290-ի, մոտ 500-ը վիրավորվել են: Դրանց թվում են 35 երկրների քաղաքացիներ: