22/04/2019 14:12
Աֆղանստանի հանքում գազի արտահոսքի հետևանքով 8 մարդ է մահացել
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սամանգան նահանգի ածխի հանքում խեղդվելու հետևանքով 8 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Գործակալության տվյալով, միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Հանքափորներն աշխատում էին Դարա-ի-Սուֆի Բալա ածխի հանքավայրում, երբ թունավոր գազ է արտահոսել:
Մահացածների հարազատներն արդեն ծանուցվել են միջադեպի մասին: