Դերասան Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին

23/04/2019 18:18

Դերասան Վարդան Պետրոսյանը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին


Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում, մինչ այսօր շատերին անհավանական է թվում: Հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել, իսկ հանրության մեջ շրջանառվող վարկածների պակաս չկա՝ շինարարական անփույթ աշխատանք, կրոնական հողի վրա տեղի ունեցած ահաբեկչություն և այլն:

Հայկական կողմից շատերն էլ տեղի ունեցածը վերագրեցին թուրքերին, քանի որ դեպքից ընդամենը ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել էր Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, ապրիլի 22-ին էլ Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ էր լինելու:

Ֆրանսաբնակ հայ դերասան Վարդան Պետրոսյանը դեպքի մասին տանն է իմացել, առաջին արձագանքը չհավատալն էր, այնուհետև՝ սարսափը:

«Թատերական փորձից նոր էի տուն վերադարձել, ընթրում էինք։ Երբ լուրն իմացա, առաջին զգացողությունս այն էր, որ սովորական ֆեյսբուքյան կեղծ լուր է: Հետո սարսափելի ցավ ապրեցի։ Կարծես՝ աչքիս առաջ կորցնում էի ամենամոտ, ամենահարազատ մի մարդու և անկարող էի մի բանով օգնել... Դեպքից հետո դեռ չեմ եղել տաճարում ու հատուկ տեսնելու համար չեմ ուզում գնալ, կարծես՝ զբոսաշրջության։ Պատկերներն արդեն դժվար է նայելը, ուր մնաց ՝ իրականում»,- Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Վարդան Պետրոսյանը:

Անդրադառնալով հրդեհի պատճառներին ու շրջանառվող վարկածներին՝ դերասանն ընդգծեց՝ մարդիկ սպասում են պաշտոնական հայտարարության, սակայն ոչ ոք չի էլ կասկածում, որ սա պատահականության արդյունք չէր։

Նկատառմանը՝ Փարիզի իշխանությունը, քաղաքապետարանը նման անփութություն կարո՞ղ էին դրսևորել 9-դարյա պատմություն ունեցող կառույցի նկատմամբ՝ դերասանը շեշտեց՝ անփութություններ, իհարկե, հնարավոր են, միայն թե, ինչպես ըստ նախկին գլխավոր ճարտարապետի, այնպես էլ մի շարք այլ մասնագետների կարծիքի՝ տաճարի խնամքն ու վերահսկողությունն այնպես էր կազմակերպված, որ անփութության արդյունքներն այսպիսի ծավալուն չէին կարող լինել: 

«Ինձ թվում է՝ կառավարությունը փորձելու է որպես անզգուշության արդյունք ներկայացնել: Հուշարձանների պաշտպանության բնագավառում աշխատող ճարտարապետներն առայժմ լռում են, քանի որ, որպես պետական պաշտոնյա, այդպիսի հրահանգ են ստացել։ Լռում են նաև ապահովության մասի աշխատողները, հրշեջները... Հրդեհից անմիջապես հետո իր կարծիքը հայտնեց տաճարի վերահսկողության նախկին գլխավոր ճարտարապետը, որն արդեն մի տարի է, ինչ անցել է թոշակի: Դե, նա կարող էր, որպես թոշակառու, իրեն թույլ տալ արտահայտվել ու ասել, որ մի քանի հարյուր տարվա կաղնու փայտը, այն էլ, մշտապես հատուկ մշակումների ենթարկված, չէր կարող այսպես հեշտ վառվել։ Գիտեք, մարդկանց մի մասը մտածում է, որ սա ահաբեկչական արարք է, որ իսլամիստներն են վառել, մի մասն էլ՝ ինչ որ մութ ուժեր: Հայերն էլ իրենց են ուզում տեսնել իրադարձությունների կենտրոնում: Ընդհանուր քրիստոնյա համայնքի համար էլ սա ահազանգ է, կոչ ՝ հավատի, աչալրջության, համախմբման։  Այնպես որ, դժվար է ասել՝ ինչպիսի՞ն է ընդհանուր հասարակական կարծիքը, քանի որ ֆեյսբուքյան  «ակտիվիստների» ագրեսիվության պատճառով ստեղծվում է կեղծ, թվացյալ, իրականությանը ոչ համապատասխան կարծիք, և մարդիկ սկսում են վախենալ այլ կարծիք հայտնելուց»,- նշեց մեր զրուցակիցը:

Նոտր Դամի՝ թեկուզ մասնակի խոնարհումը առաջնահերթ ոչ թե ֆինանսական ու մշակութային, այլև՝ հոգևոր արժեքի կորուստ է: Սա նաև Վարդան Պետրոսյանի կարծիքն է, ով մատնանշում է՝ հոգևորի կորստյան ականատեսն ենք գրեթե ամենուր,  ու այդ վտանգն այսօր դեմոկլյան սրի պես կախված է մարդկության գլխին:

Երկու դարի ընթացքում կառուցված Փարիզի մայր տաճարը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վստահեցմամբ, կվերակագնվի 5 տարվա ընթացքում: Այլ հարց է՝ կկարողանա արդյոք իր հնամյա ազդեցիկությունն ու կենսագրությունը պահել, չէ որ այն արդեն «խմբագրված» է լինելու:

Ի դեպ, ժամանակին՝ 1831 թվականին, ֆրանսիացի դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործությունն էր, որը ոչ միայն մշակութային, այլև՝ հոգևոր նոր շունչ տվեց Ֆրանսիային, ինչու ոչ՝ նաև աշխարհին: Ու գուցե մի նոր Հյուգո՞ է պետք աշխարհին:

«Հոգևոր կորստի մասին էր աղաղակում  այրվող Աստվածամոր տաճարը: Ինչպիսի՞ն կլինի Նոտր Դամը 10 տարի անց՝ ես չեմ կարող ասել։ Այսօր այն, իհարկե, մնալով հոգևոր կենտրոն, ավելի շատ գործում էր որպես զբոսաշրջության վայր, թանգարան: Տարեկան 13 միլիոն այցելու էր ունենում: Արդեն մտածում էին՝ մուտքը վճարովի դարձնել. Հիշո՞ւմ եք Ավետարանում՝ Հիսուսի մուտքը Երուսաղեմի տաճար, նրա զայրույթի խոսքերը.
«Իմ Հոր տունը աղոթքի տուն է, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջ»...
Ի՞նչ ասեմ, լսելով խոսակցությունները՝ տպավորությունս այնպիսին է, որ սա ֆրանսիացիների համար ավելի շատ պատմամշակութային, թանգարանային կորուստ է: Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կլինի։ Ինչ վերաբերում է Հյուգոյին, աշխարհն այսօր, ցավոք, էլ Հյուգո չի ծնում, այլ՝ հեռուստատեսային աստղեր, թիթեռնիկի պես՝ մի օրվա կյանք ունեցող: Ծնվում են, հազիվ հասցնում մի քիչ կյանքը վայելել ու մեռնում: Նրանց առաջացրած հետաքրքրություններն էլ, հիմնականում, լինում են արտաքին գրավչության. ի՞նչ տաճար, ի՞նչ հոգևոր»,- ափսոսանքով ակնարկեց հայ դերասանը:

Aysor.am-ի հետ զրույցի վերջում Վարդան Պետրոսյանը ցավով նկատեց՝ զգում է, որ այս ողբերգությունն իր հետևից նոր, ցավալի իրադարձություններ կբերի: Ու այդ ամենից զերծ մնալու, խուսափելու միակ եղանակն այն է, որ մարդիկ ուշքի գան:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:15 Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ Այսօր, 17:10 Քննչական կոմիտեն քննիչների ու փորձագետների՝ Ամուլսար այցելելու կապակցությամբ պարզաբանում է տարածել Այսօր, 17:02 Սկզբում քրգործեր կարվում էին իշխանությանն ընդդիմադիր այլախոհների վրա, հիմա կարվում են հնարավոր ընդդիմադիր այլախոհների վրա. Միհրան Հակոբյան Այսօր, 16:59 Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. Ահազանգ՝ Դավիթ Տոնոյանին ու Արթուր Վանեցյանին Այսօր, 16:56 Սիգի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ Այսօր, 16:54 Աշխաբադում բնակելի շենքում պայթել է կենցաղային գազը Այսօր, 16:43 Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ Այսօր, 16:27 Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Այսօր, 16:22 Միհրան Պողոսյանի ղեկավարման տարիներին ԴԱՀԿ-ում կատարվել են չարաշահումներ. ՊՎԾ-ն նյութերը տրամադրել է ՀՔԾ-ին Այսօր, 16:14 Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք. Տիգրան Պասկևիչյանն ազատվել է աշխատանքից Այսօր, 16:03 Եթե հարցեր լինեն, մենք կդիմենք պարոն Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի դրանց. Քննիչ հանձնաժողովի նախագահ Այսօր, 15:44 Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ Այսօր, 15:31 Հուլիսի 17-ին կդադարեցվի Կարմիրգյուղի կենտրոնական հատվածի գազամատակարարումը Այսօր, 15:23 Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը Այսօր, 15:18 Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե դիրքորոշում՝ ուղղված ՀՀ-ին. Սուրեն Գրիգորյան Այսօր, 15:02 Դե Լիգթը չորեքշաբթի բուժզննում է անցնելու «Յուվենտուսի» համար Այսօր, 14:36 Հաճախ դպրոցներում սեռական առողջություն դասընթացը դասավանդել են ռազմագիտության տղամարդ ուսուցիչները. Փոխնախարար Այսօր, 14:30 Պահանջված մասնագիտություններն են տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, համակարգչային գրաֆիկա. Պոլիտեխնիկի ռեկտոր Այսօր, 14:14 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն գլխավորելու է Ֆելիքս Ցոլակյանը Այսօր, 14:12 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Այսօր, 14:08 Դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է. ԱԺ փոխնախագահ Այսօր, 13:59 Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա Այսօր, 13:53 Վենեսուելան անցյալ շաբաթ 40 մլն դոլար գումարի ոսկի է վաճառել Այսօր, 13:46 Բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կամ դժբախտ պատահարի հետևանքով տուժածներին ևս պետք է փոխհատուցում տրվի. պատգամավոր Այսօր, 13:39 Բակո Սահակյանը կառավարության նիստում կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարների Այսօր, 13:32 ՊՆ-ն կառավարությանն առաջարկել է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար Այսօր, 13:27 Ավտոճանապարհներին անպատժելիություն է տիրում, դրա համար էլ վիճակն այսպիսին է. Լևոն Հարությունյան Այսօր, 13:21 Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է. Զոհրաբյանը հեգնանքով առաջարկել է այրել Բուքիքիոյին Այսօր, 13:16 Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը հանքարդյունաբերական վեճի արդյունքում Այսօր, 13:05 ԱԱԽ քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը Այսօր, 13:00 Քաղաքական կամքի բացակայության պարագայում ճանապարհատրանսպորտային խնդիրները չեն կարգավորի. Պողոս Շահինյան Այսօր, 12:57 Մարզերում կանայք առողջական խնդիրները համարում են մի բան, որին կարելի է անդրադառնալ, երբ աշխարհի բոլոր խնդիրները լուծված են. Սոցապ փոխնախարար Այսօր, 12:54 Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր Այսօր, 12:45 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 12:38 Պակիստանը ներել է Հնդկաստանին և բացել օդային տարածքը Այսօր, 12:29 Հույս ունեմ՝ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ. պատգամավոր Այսօր, 12:22 Չթույլատրված լողափում լողալու ժամանակ յոթ մարդ է մահացել Այսօր, 12:14 Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել Այսօր, 12:12 Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում. Լուսանկարներ Այսօր, 12:05 Աբսուրդ է. երեխան 7 տարի խոսում, 12 տարի գրում, կարդում և խոսում է հայերեն, հետո ստուգում և ասում ենք՝ հայերենից անբավարար գիտելիք ունես. ԳԹԿ փոխտնօրեն Այսօր, 11:57 Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Այսօր, 11:47 Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ Այսօր, 11:39 Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան Այսօր, 11:30 ՉԺՀ-ի ավելի քան 7,4 միլիոն բնակիչ հայտնվել է բնական աղետների գոտում Այսօր, 11:23 Ուկրաինական հարսանիքին մոտ 40 մարդ է թունավորվել Այսօր, 11:15 Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի մասին Այսօր, 11:00 Մենք կցանկանանք, որ Վաշինգտոնը ճնշում չգործադրի Երևանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար. Արարատ Միրզոյան Այսօր, 10:52 Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը. Լուսանկարներ Այսօր, 10:45 Հուլիսի 16-ի հոսանքազրկումների մասին Այսօր, 10:37 Կլիմայի փոփոխությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը. Տիգրան Ավինյան Այսօր, 10:35 Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի շուկայում բռնկված հրդեհը մարել են Այսօր, 10:23 Աբովյանում 34-ամյա տղամարդ է սպանվել (լուսանկարներ) Այսօր, 10:17 Տիկնայք և պարոնայք, պատիվ ունեցա հանդիպել ԱՄՆ առաջին հայազգի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Այսօր, 10:05 «Հրապարակ». «ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում» Այսօր, 10:04 «Ժողովուրդ». ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի Այսօր, 10:02 «Փաստ». Սամվել Բաբայանի թիվ մեկ թիրախն իրականում ոչ թե Արցախի, այլ ՀՀ իշխանություններն են Այսօր, 10:00 «Հրապարակ». Արմեն Սարգսյանի քավորությամբ հարսանիք՝ Սուրբ Ղազարում Այսօր, 09:56 «Ժամանակ». Դավիթ Շահնարզարյանի այցը անմիջական կապ ունի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ Այսօր, 09:54 «Իրատես». Իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով Այսօր, 09:51 «Հրապարակ». «Գագիկ Ծառուկյանն ու Սասուն Միքայելյանն իրենց ավանդապաշտությամբ, ուղղախոսությամբ շատ մեծ ընդհանրություններ ունեն» Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. Դավիթ Սանասարյան Այսօր, 09:44 «Փաստ». ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ Այսօր, 09:40 «Ժամանակ». Հեղափոխությունը մտավ ԱԳՆ 15/07/2019 20:18 Ծովառյուծի ձագը՝ Չիկագոյի կենդանաբանական այգում (Տեսանյութ) 15/07/2019 20:11 Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ի առևտրի նախարարին 15/07/2019 20:04 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 2000 փախստական 15/07/2019 19:58 ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ի տոմսերի ռեկորդային հայտ է ստացել 15/07/2019 19:49 Ռոստովի մարզում «Իսլամական պետության» բջիջ է ոչնչացվել 15/07/2019 19:42 Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Վրաստանի վարչապետ 15/07/2019 19:36 Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման պատճառով տագնապ են հայտարարել 15/07/2019 19:33 Վենեսուելայի ընդդիմությունը բնակցությունները շարունակելու համար վերադառնում է Բարբադոս 15/07/2019 19:30 «Լուսավոր Հայաստանը» հիպոթեքային շուկայից օգտվող քաղաքացիների համար պայմանները բարելավող օրինագիծ է շրջանառության մեջ դրել 15/07/2019 19:28 Այլևս չեմ ցանկանում լինել մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը. Դավիթ Սահակյանցը լքում է Կինեմատոգրաֆիստների միությունը 15/07/2019 19:22 Ֆրանսիայում գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ է մահացել 15/07/2019 19:19 Կզարմանայի, եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն այլ բնույթի լինեին. Վահագն Գրիգորյան 15/07/2019 19:14 Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում են ունեցել 15/07/2019 19:13 ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ՝ Թուրքիայի հորատանավի հետ կապված իրավիճակում 15/07/2019 19:08 Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը 15/07/2019 19:06 Ադրբեջանում ծառի ճյուղը քամու պատճառով ընկել է զբոսաշրջիկների վրա 15/07/2019 19:03 Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան 15/07/2019 18:57 Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայում» 15/07/2019 18:51 Եգիպտոսի բուրգերը սպասում են զբոսաշրջիկների (Տեսանյութ) 15/07/2019 18:49 Այն, ինչ մենք ասում էինք այս կես տարվա ընթացքում՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով. Տարոն Սիմոնյան 15/07/2019 18:43 Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ 15/07/2019 18:39 Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 15/07/2019 18:37 Իրենց կարծիքն է՝ չեմ կարծում, թե սարսափելի բան է. Հովիկ Աղազարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 18:28 Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել 15/07/2019 18:24 Լուկաշենկոն Զելենսկու հրավերով մեկնելու է Ուկրաինա 15/07/2019 18:22 Եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նման հայտարարություններ կանեն. Նաիրա Զոհրաբյան 15/07/2019 18:14 Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ այդ հարցը փակելու նպատակով. Արամ Վարդևանյան 15/07/2019 18:04 Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համընդհանուր վեթինգի գաղափարից. Հերմինե Մխիթարյան 15/07/2019 18:00 Անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում. Սիսակ Գաբրիելյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 17:42 Թերեզա Մեյը կրկին պարել է (Տեսանյութ) 15/07/2019 17:34 Ապակու ճաքի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Սանկտ Պետերբուրգ 15/07/2019 17:21 ՀՀ Կառավարությունը հաստատակամ է՝ դատական համակարգում խորքային բարեփոխումներն անհրաժեշտ են. ԱՆ-ն՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 15/07/2019 17:18 Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ 15/07/2019 17:10 Սևամորթ կինը հանդես կգա գործակալ 007-ի դերում 15/07/2019 17:06 Ռադիոակտիվ նյութերի ապօրինի տեղափոխման համար Վրաստանում ՀՀ քաղաքացի է կալանավորվել 15/07/2019 16:45 Արդեն 10 տարի է՝ տուրիստների քանակը Սևանա լիճ տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ. Վարազդատ Կարապետյան 15/07/2019 16:10 Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ազատման դիմում է գրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը