23/04/2019 15:28
Եվրոպան բացառել է Brexit-ի գործարքի վերանայումը
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական իշխանությունները չեն վերանայի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործարքի հաստատված պայմանները, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրություններն, ըստ որոնց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը պատրաստվում է Բրյուսել այցելել՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի նոր պայմանների հասնելու համար:
Նա ընդգծել է, որ կողմերն արդեն հասել են Brexit-ի «լավագույն» գործարքին։