23/04/2019 19:03
Tesla-ն ներկայացրել է իր լիարժեք ավտոպիլոտի աշխատանքը (Տեսանյութ)
Tesla-ն ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ ընկերության էլեկտրամոբիլը քաղաքամերձ ճանապարհին ընթանում է ավտոպիլոտի ռեժիմով: Այդ ամբողջ ժամանակ վարորդի տեղում գտնվող մարդը ձեռք չի տալիս ղեկին:
Ավտոմեքենան ինքնուրույն կանգ է առնում լուսացույցերի առջև, կատարում է երթևեկության այլ անդամների վազանց:
Ճանապարհի որոշ հատվածներում էլեկտրամոբիլի արագությունը հասնում է ժամում 75 կիլոմետրի: