23/04/2019 16:12
Զելենսկին Facebook-ում հարցում է սկսել Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ
Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր Էջում հարցում է սկսել Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ։
«Դուք պաշտպանո՞ւմ եք Ռադայի վաղաժամկետ արձակումը»,- մի քանի ժամ առաջ այս գրառումն է հրապարակվել «Վոլոդիմիր Զելենսկի- Ժողովրդի ծառա» էջում:
Այս հարցումն առայժմ մոտավորապես 2 հազար մեկնաբանություն է ստացել: