23/04/2019 15:15
«Իսլամական պետությունը» ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում, խմբավորումն իր մասնակցության որևէ ապացույց չի ներկայացրել:
Կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 321 մարդ, վիրավորվել՝ 520-ը:
Ձերբակալվել է 40 մարդ: Ապրիլի 23-ը հայտարարված է սգո օր: