23/04/2019 14:59
Լիլիթ Մակունցը Քաղաքացու օրը կանցկացնի 3 մարզերում (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ը նշել ՀՀ երեք մարզերում՝ Շիրակի, Լոռու և Տավուշի։
Նա այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց, որ խմբակցությունում որոշել են տարբեր վայրերում անցկացնել Քաղաքացու օրը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ լինելու են մարզային քննարկումներ, որոնց կմասնակցեն մարզի բնակիչները։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։