23/04/2019 19:16
Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 890 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 311 մարդ (93 կին, 158 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 579 մարդ (174 կին, 295 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 1145 սիրիացի: