23/04/2019 12:04
Քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտները. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում հայտարարեց, թե քաղաքային իշխանությունները բացի աղբահանության հարցից, ձախողել են նաև մեկ այլ ոլորտում, որի մասին ինքը կխոսի առաջին անգամ։
«Ամիսներ առաջ մի շարք համայնքային տուրքերի դրույքաչափեր բարձրացվեցին ձեր իսկ քվեարկությամբ՝ այն հիմնավորմամբ, որ պետք է մեծացվեն բյուջետային մուտքերը, որպեսզի նաև քաղաքի հնարավորությունները մեծանան։ Տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է համայնքի եկամուտներն 1-ին եռամսյակի համար, և որ առավել ապշեցուցիչ է՝ 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրել է շուրջ 50 մլն դրամ պակաս՝ նախորդ տարվա համեմատ։ Մենք բարձրացնում ենք տուրքերը, որ մարդկանցից ավելի գումար հավաքենք, վերջում պարզվում է, որ 2018 թվականի համեմատ՝ ավելի քիչ ենք գումար հավաքել», - հայտարարեց Դավիթ Խաժակյանը։
Նա նաև նշեց՝ արձանագրում են, եթե հավաքագրման տեմպերն այսպես շարունակվեն, չեն կարողանալու բյուջեն պատշաճ կերպով կատարել։
Մանրամասները՝ տեսանյութում