23/04/2019 12:43
Նախագահը ստորագրել է կառավարության օպտիմալացման մասին օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ նախագիծը Ազգային ժողովում ընդունվեց 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Այս նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. Նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն, ինչի հետևանքով կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։
Օրինագծին դեմ էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։