24/04/2019 12:16
Ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով. Արծվիկ Մինասյան
Բացի ցեղասպանության ճանաչումից, միանշանակ նաև պետք է հատուցում պահանջվի, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի նաև հատուցման օրակարգով, ընդ որում՝ հատուցում ամբողջական հայրենիք ունենալու սկզբունքի հենքի վրա։ Ոչ թե պարզապես նյութական հատուցում իրենց սեփականությունը կորցրած հայ ժողովրդի զավակներին, այլ՝ հատուցում հայրենիքի վերականգնման սկզբունքով։ Սա է լինելու առաջիկա ժամանակահատվածում ողջ հայության պահանջը և Հայ դատի հիմնական պայքարի առանցքը», - ասաց Արծվիկ Մինասյանը։