24/04/2019 08:58
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը։
Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի շարքը հսկայական է:
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։
Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 24-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական գործիչները, քաղաքացիներն ու արտերկրացիները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Aysor.am-ի ուղիղ միացումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից՝ քիչ անց։