24/04/2019 09:26
«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` «լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են»։
«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ և մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»:
Ո՞ր հիմնադրամի՝ ««Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:
Ասում են նաև, որ նույն՝ Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։
«Պարոն Գրիգորյանի դեմ միակ միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջև և ասում էր՝ «գիտեք, չէ՞, ում պետք է ընտրենք որպես դեպուտատ, և մատնանշում էր հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին»։
Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում ցույցեր կան իր դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։