24/04/2019 11:30
Կշարունակեմ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Նիկոլյա Ազնավուր
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյա Ազնավուրն այսօր «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում ասաց, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
«Ուզում եմ ընդգծել, որ հայրս երբեք ատելություն չի ունեցել այլ ազգի հանդեպ։ Հայրս երազում էր խաղաղության մասին, երազում էր այն մասին, որ լինի երջանիկ երիտասարդություն, որը կապրի խաղաղության մեջ, առանց ատելության», - ասել է Նիկոլա Ազնավուրը: