24/04/2019 16:16
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:
Aysor.am-ի խմբագրակազմը ցավակցում է Տիգրան Ֆարմանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում կորստի ծանր վիշտը: