24/04/2019 13:54
Ապրիլի 25-ին կդադարեցվի Կապան քաղաքի երկու թաղամասերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 25-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ և Ձորք թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: