24/04/2019 12:41
Քանդված, ավիրված ինչ-որ վերցրել եմ՝ զարգացրել եմ, ծաղկացրել եմ, էսօր բարձունքի վրա եմ կանգնած. Գագիկ Ծառուկյան
Որը ընդունեն՝ իմ համար ցանկալի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Արարտցեմենտի» հարցին։
«Միայն ես ուզում եմ, որ բարձրաձայնեն, ոչ թե ասեն Ծառուկյանի շահերն ենք պաշտպանում, Ծառուըկյանի համար ենք արել»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանը նշեց, թե երբ ասում էին Ծառուկյանի համար են արել, իր խմաբկցությունն այդ արածին դեմ քվեարկեց։
«Հիմնական խնդիրը, պատասխանատուն հանձնաժղողվն է, խորհրդարանն է, պետք է ներկայացնեն, որ ժողովուրդն էլ իմանա՝ ոչ թե Ծառուկյանն է, այլ օրենքն է, թե չէ ասում են շահերի բախում։ Եթե որևիցե մեկը տեսնի, որ Ծառուկյանը դոշ ա ծեծում՝ շահերի բախում, սենց չի լինի, ես ասել եմ՝ սա էլ ա ինձ ձեռք տալիս, նա էլ ա ինձ ձեռք տալիս»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իր տիրապետած ոլորտները բոլորը «ռելսերի վրա են» ու ամենաբարձր մակարդակի վրա են։
«Քանդված, ավիրված ինչ-որ վերցրել եմ, զարգացրել եմ, ծաղկացրել եմ, էսօր բարձունքի վրա եմ կանգնած»,- ասաց նա։