25/04/2019 14:55
Facebook-ը կարող է 5 միլիարդ դոլար կորցնել
Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, 2019 թվականի առաջին երեք ամսում 3 միլիարդ դոլարի վնասներ է կրել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի հետաքննության պատճառով: Այս մասին հաղորդվում է ընկերության հրապարակած եռամսյակային հաշվետվության մեջ:
Մինչև մարտի 31-ը Facebook-ի ընդհանուր ծախսերը նախորդ տավա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 80 տոկոսով՝ հասնելով 11,7 միլիարդ դոլարի:
Հանձնաժողովի հետաքննութունը կապված է սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները կողմնակի ընկերության փոխանցելու հետ՝ շուկայավարական նպատակների օգտագործման համար:
Ընկերությունում նշում են, որ ընդհանուր առմամբ այդ գումարը կարող է աճել մինչև 5 միլիարդ դոլար: