25/04/2019 11:30
Արմավիրի մարզի երկու համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկու համայնքում` Արմավիրի մարզի Ապագա համայնքում և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնել:
Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Արտաշես Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ապագա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը:
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Արթուր Մանուկյանը 2019 թվականի մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Վարդանաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար ևս առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը: