25/04/2019 12:30
Ապշած եմ, որ մեր մեդիադաշտը հանրային ակնկալիք է ձևավորում Սերժ Սարգսյանի խոսալու համար. Էդմոն Մարուքյան
Ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորում Սերժ Սարգսյանի հետագա խոսալու համար, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դա որ անում եք՝ ժողովրդի՞ն եք ձեռք առնում, թե՞ ում: Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել բան չի խոսացել, տասը տարի անցել, հեղափոխություն է եղել, իշխանությունից թողել գնացել է, ինքը ինչ-որ ուժեղ բան պիտի՞ ասի, ի՞նչ եք ուզում, որ ասի»,- ասաց Մարուքյանը:
Նա խորհուրդ տվեց մոռանալ մարդկանց, ովքեր հրաժարական են տվել, անցել պատմություն, եղել են մեծամասնություն, բայց, անգամ անցողիկ շեմը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն հաղթահարել.
«Ի՞նչ պիտի ասի, ի՞նչ եք գնում հարցնում: Իրանց օրակագը ո՞րն ա: Ի՞նչ պիտի խոսա, պետք է ասի, որ կենտրոնում մանկապարտեզները սեփականաշնորհո՞ւմ էին: Է՞դ հարցին ա պատասխանելու, թե՞ որ պաշտպանության նախարար ենք ունեցել ՌԴ քաղաքացի ա եղել: Դրան ա հա՞ պատասխանելու»,- ավելացրեց Մարուքյանը: