25/04/2019 13:49
Սխալվել եմ, հուսով եմ այս վրիպման մեջ դիտավորություն չեն փնտրի. Թունյանն` «Արարատ ցեմենտին» արտոնություններ տրամադրելու մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառմանը.
«Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեցի, որ 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից և տուժերից 500 միլիոն դրամի չափով։
Ուզում եմ ասել, որ սխալվել եմ՝ խոսքը վերաբերում է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:
Հայցում եմ գործընկերներիս և լրագրողների ներողամտությունը և հուսով եմ այս վրիպման մեջ դիտավորություն չեն փնտրի»,- Facebook-ի իր էջում գրել է Թունյանը։
Ավելի վաղ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, մատնանշելով Բաբկեն Թունյանի այս հայտարարությունը, նշել էր, որ նա «կա՛մ միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը»։