25/04/2019 11:36
Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով. Իվետա Տոնոյան
Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առանվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով «Արարատ ցեմենտի» շուրջ եղած բանավեճերին:
«Խորհրդանական ամբիոնից հայտարարեց, թե մասնավորեցման գործթնացը 200 հազար դոլար է արժեցել: Պայմանագիրը ձեռքիս տակ է ու կարող եք ինքներդ էլ տեսնել: Նա նշում է միայն երկրորդ կետը, որի համաձայն՝ մասնավորեցման համար 200 հազար դոլար է նախատեսված, սակայն չի նշում հենց դրան հաջորդած 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես՝ 6 մլն 866 հազար դոլար պատքերի մարում և այլն և այլն: Ընհանուր առամամբ էլ 10 մլն դոլարից էլ ավելի գումար է արժեցել մասնավորեցման ամբողջ գործընթացը՝ հաշվի առնելով ապրանքների մարումն ու մնացյալ ծախսերը, էլ չենք անդրադառնում հետագայում արդեն 6.2 մլրդ դրամ ներդրումային ծրագրերին»,- ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում հայտարարել էր, որ «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը և պատգամավորը կարող է դա ապացուցել, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս: