25/04/2019 10:39
Պուտինը գնահատել է Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան (Տեսանյութեր)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը լավ նախապայման է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Այս մասին նա ասել է հյուսիսկորեական պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Կիմ Չեն Ընի այցը կօգնի հասկանալ, թե ինչ ճանապարհով երկրները կարող են կարգավորել Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը:
Նա ավելացրել է, որ ուրախ է տեսնել ԿԺԴՀ առաջնորդին Ռուսաստանում: