25/04/2019 16:10
Ապրիլի 26-ին կդադարեցվի Երևանի, Սյունիքի և Կոտայքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների և «Գրին Ընդ Ռեդ» ՍՊԸ-ի,
ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն` Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ 6-րդ թաղամասի,
ժամը՝ 14.00-ից մինչև ժամը 16.00-ն Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի,
իսկ ժամը՝ 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում ՝ գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: