26/04/2019 12:02
Բրիտանիան հրաժարվել է Մադուրոյի ռեժիմին 80 տոննա ոսկի վերադարձնել
Մեծ Բրիտանական բանկերը հրաժարվել են Վենեսուելային փոխանցել Բոլիվիայի Հանրապետության պահուստներից 80 տոննա ոսկի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԳՀՎ պետ, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը:
«Մեծ Բրիտանիայի բանկերը հրաժարվել են վերադարձնել 80 տոննա վենեսուելական ոսկին», - մեջբերում է РИА Новости-ն Կոստյուկովի խոսքերը: Նա հավելել է, որ միջազգային ակտիվները փոխանցվում են վենեսուելական ընդդիմության վերահսկողության տակ:
Հունվարի վերջին Անգլիայի Բանկը մերժել է Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել բանկում պահվող ոսկու սալիկները, որոնց արժեքը կազմում է 1.2 մլրդ դոլար: Ըստ ԶԼՄ-ների՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խնդրանքով: