26/04/2019 10:58
Զելենսկին հանգստի համար մեկնել է Թուրքիա
Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանգստի նպատակով ուղևորվել է Թուրքիա:
«Պայմանավորվել ենք բաց լինել: Ահա այսպես. թռչում ենք Թուրքիա: Երեխաներիս տանում եմ «Ուրախություն» ամենամյա փառատոնի», — գրել է նա Facebook-ում:
Զելենսկին Ուկրաինա է վերադառնալու երկու օրից:
«4 ամսում առաջին անգամ հանգստյան օրեր: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն և լավ հանգիստ», — հավելել է նա: