26/04/2019 13:36
Թրամփը կոչ է անում հրաժարվել միջուկային զենքից
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է ազատվեն միջուկային զենքից: Նման տեսակետ է նա հայտնել Fox News- ի հետ զրույցում:
«Այսօր ես տեսա, թե ինչպես է նախագահ Պուտինը Ռուսաստանում հայտարարել, որ ուրախ է ԱՄՆ-ին օգնելու հնարավորության՝ Կիմ Չեն Ընի և Հյուսիսային Կորեայի հետ: Մենք ուզում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս էլ պետք է դա անենք», - մեջբերում է նրա խոսքը ТАСС ը:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «Ռուսաստանը պետք է ազատվի դրանից, Չինաստանից պետք է ազատվի դրանից»: