26/04/2019 10:17
Անհրաժեշտ է այնպես անել, որ տնտեսական զարգացման դռները չփակվեն կանանց առջև. Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ
Այն տնտեսական ռեֆորմների ծրագիրը, որ ներդրվել է Հայաստանում, թափանցիկություն է հաղորդել ՀՀ տնտեսությանը, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ ասաց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Քրիստին Մարի Օղլին։
«Մեզ համար հստակ զարգացումը շատ կարևոր է։ Կանայք միշտ չէ, որ պատշաճ ներկայացված են։ Նրանց պետք է կրթել, հնարավորություններ ընձեռել, որովհետև մինչև այժմ կան ոլորտներ, որոնք համարվում են տղամարդկանց հարիր։ Անհրաժեշտ է այնպես անել, որ տնտեսական զարգացման դռները չփակվեն կանանց առջև», - ասաց նա։
Բանախոսը ձեռնարկատիրությնա ծավալման գործում խիստ կարևորեց նաև շրջակա միջավայրի պահպանության հարցը։