26/04/2019 16:04
Մակրոնը դեռ չի մտածում Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով: Նման խոստովանությունը նա արել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ազգային բանավեճերի արդյունքներին:
«Ինձ այժմ չեն հետաքրքրում հաջորդ ընտրությունները, ես ցանկանում եմ գլուխ հանել ընթացիկ գործերից,- ասել է Մակրոնը ի պատասխան լրագրողի հարցի:- Ինձ համար կարևոր է ներկայիս մանդատը, ուստի հաջորդ ընտրություններով չեմ զբաղվում»:
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի մայիսին: 39 տարեկանում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն է դարձել Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ: