26/04/2019 13:07
Նաիրա Զոհրաբյան. Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին են դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Ն.Զոհրաբյանը անձամբ է փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները:
«Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով», - գրել է Ն.Զոհրաբյանը Facebook-ի իր էջում: