26/04/2019 11:21
Շրի Լանկայում մոտ 10 հազար զինվորական է պահպանում մզկիթները
Շրի Լանկայում մոտ 10 հազար զինվորական է պարեկում մզկիթների և այլ կրոնական վայրերի մոտ: Ինչպես հայտնել է Reuters լրատվական գործակալությունը, իշխանությունները զգուշանում են հնարավոր ահաբեկչական գործողություններից կիրակի պայթյուններից հետո, որոնց հետևանքով, վերջին տվյալով, զոհվել է մոտ 250 մարդ:
Նախօրեին Շրի Լանկայի մահմեդական կրոնական գործերի նախարար Աբդուլ Հալիմ Մոհամեդ Հաշիմն այդ կղզի-պետության իսլամի հետևորդներին կոչ է արել ուրբաթ ավանդական ուրբաթօրյա աղոթք չանցկացնել մզկիթներում, այլ այն անել տանը:
Կարդինալ Մալկոլմ Ռանջիթն իր հերթին հորդորել է քրիստոնյա հոգևորականներին՝ պատարագներ չանցկացնել մինչև իրադրության բարելավումը: «Անվտանգությունը կարևոր է», - նշել է կարդինալը: