26/04/2019 10:52
Հայաստանում պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել կանանց ներգրավվածությանը հատկապես ՏՏ ոլորտում. Ջոնաթան Լաքոթ
Ֆրանսիայում մունիցիպալ աշխատանքում առավել մեծ թվով կանայք, քան տղամարդիկ են ներգրավված, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։
«Հայաստանում էլ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել կանանց ներգրավվածությանը՝ հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Ֆրանսիայում այս ոլորտում ներգրավված է շուրջ 40 տոկոս կին», - ասաց նա։
Համաժողովին ներկա, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինն իր հերթին նկատեց, որ հայ կանայք զարմանալի ներուժ ունեն։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ամենատարբեր զարգացման ծրագրերին մեծ է հատկապես ՀՀ մարզերի կանանց և աղջիկների ներկայացվածությունը: