26/04/2019 13:51
Զինված ուժերում անընդհատ ամեն ինչ փոխում են, որպեսզի խուսափեն արտահոսքից. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչն՝ արտահոսքից խուսափելու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե վտանգավո՞ր չէ, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է ու այժմ էլ այնտեղ է հաստատված:
«Իհարկե, հնարավոր է, լինեն որոշակի խնդիրներ։ Բայց Պաշտպանության նախարար պարոն Հարությունյանը քանի տարի արդեն չի աշխատել։ Ամեն դեպքում, Զինված ուժերն անընդհատ փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը ՀՀ-ում հետախուզման մեջ է Մարտի 1-ի գործով։