26/04/2019 10:33
Հայաստանի բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից. ՀՀ վարչապետ
Ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի առանձնահատուկ, հեղինակային մոտեցում, որը տվյալ ծրագիրը կտարբերակի բոլոր մյուսներից։ Սա հաջողության ամենամեծ գրավականն է, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ հորինելու համարձակությունից։ Արեք այդ քայլը, և դուք կհաղթեք, կհաղթի նաև հայ ժողովուրդը, Հայաստանը և մարդկությունն՝ ընդհանրապես», - ասաց նա։
Համաժողովին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին հավելեց, որ ՀՀ կին ձեռներեցների ցանցն իր գոյություն կարճ ժամանակահատվածում կարողացել է ոգևորել բազմաթիվ հայ կանանց, որոնք փորձել և փորձում են իրականացնել իրենց ձեռնարկատիրական գաղափարները։
Նախարարը հայ կանանց առավել համարձակ լինելու կոչ արեց՝ ցանկանալով, որ հայ ձեռներեց կանայք լինեն առավել տեղեկացված և ստեղծարար։