26/04/2019 12:34
Կարիբյան ծովում նավաբեկության ժամանակ 22 մարդ է անհետացել
22 մարդ է անհետ կորել նավի խորտակման հետևանքով, որը վենեսուելական Սուկրե նահանգի Գուիրիա քաղաքից անօրինական ուղևորվել էր Տրինիդադ և Տոբագո:
Ավելի վաղ վենեսուելական Nacional թերթը հայտարարել էր 33 մարդու կորստի մասին։ «Էլ Ջոնաթան» նավը Պարիա ծոցում Պատոս կղզու մոտ ուժեղ քամուց շրջվել էր։ Ոստիկանության տվյալներով, Գուիրիայից դուրս գալիս նավի տախտակամածին 24 մարդ էր եղել։ Առայժմ տեղեկություն կա միայն երկու մարդու փրկվելու մասին, որոնք չեն տուժել։
Փրկարարները փնտրում են մնացած ուղեւորներին: Հավանաբար նավի վրա ավելի շատ բեռ է եղել, քան այն կարող էր տանել։