26/04/2019 12:22
Շրի Լանկայում պայթյունների ենթադրյալ համակարգողը մահացել է
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնել է գրոհային Զահրան Հաշիմի զոհվելու մասին, որը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ և պայթյունների շարքի համակարգողն է, որոնք Զատկի կիրակի իրագործվել են երկրի տարբեր շրջաններում:
««Ջամաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման առաջնորդը, որը համակարգել է Շրի Լանկայում իրագործված պայթյունները, զոհվել է Shangri-La հյուրանոցում», - նշված է երկրի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Իրավապահները չեն հստակեցնում, թե Զահրանն ինչ հանգամանքներում է մահացել: