29/04/2019 12:17
Արցախում ռազմական նոր օբյեկտների կառուցումը կտրուկ ավելացել է. Տիգրան Աբրահամյան (Լուսանկարներ)
Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։
Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության հետ»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։