30/04/2019 18:17
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքով հարուցվել է քրգործ
2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն: