02/05/2019 13:21
«Մանուկյան կոնյակի գործարան»-ը կստեղծի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում:
Նշվում է, որ ընկերությունը երեք տարվա ընթացքում կստեղծի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով: