02/05/2019 17:14
Ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ. մեր խնդիրն է՝ ջուրը ճշգրիտ մատակարարել գյուղացիներին. Վարչապետ
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, ««Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ջրամբարներից, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ մեկնարկել են նաև ջրանցքների, գետերի հուների մաքրման աշխատանքները։
«Շատ կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա հետ համեմատ բոլոր տեղերում մենք ունենք էական, շոշափելի ավելի պաշարներ: Ընդ որում, այս տարվա առանձնահատկություններից է այն, որ այդ ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ: Այսինքն՝ շատ տեղերում, լեռներում դեռ ձյուն կա: Մեր խնդիրն է՝ ջուրը ճշգրիտ մատակարարել և հասցնել գյուղացիներին»,- ասել է վարչապետը: